Ծննդոց գրքի մեկնություն 19:10

Ա. Լոպուխին

Բայց ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մոտ՝ տուն քաշեցին և տան դռները փակեցին, [10] (Սինոդական թարգ․)
   

   Բայց ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մոտ՝ տուն քաշեցին… Իրենց արժանապատվությունը մեծահոգաբար պաշտպանելու դիմաց, որպես պարգև, Ղովտի երկնային հյուրերը վտանգի պահին փրկում են նրան։ Այս հրաշքով նրանք առաջին անգամ ցույց տվեցին Ղովտին իրենց բուն էությունը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին,
(Արարատ թարգ․) Բայց այն մարդիկ մեկնեցին իրենց ձեռքերը, Ղովտին իրենց մոտ՝ տուն բերեցին ու դուռը փակեցին:
(Գրաբար) Եւ ձգեալ արանցն զձեռս իւրեանց կորզեցին յինքեա՛նս զՂովտ ի տուն անդր, և զդուրս տանն փակեցին։