Ա. Լոպուխին
Աբիմելեքն ասաց [Աբրահամին]. «Ահա իմ երկիրը քո առաջ է, բնակվի՛ր, որտեղ հաճելի է քեզ»: [15] (Սինոդական թարգ․)
Աբիմելեքն ասաց [Աբրահամին]. «Ահա իմ երկիրը քո առաջ է, բնակվի՛ր, որտեղ հաճելի է քեզ… Եթե Եգիպտոսի փարավոնը, գտնվելով նույն իրադրության մեջ, շտապեց հնարավորինս շուտ հեռացնել Աբրահամին, ապա Աբիմելեքն ընդհակառակը՝ փորձում է պահել Աբրահամին իր երկրում և բարեկամական կապեր հաստատել նրա հետ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նախորդ արարքի՝ Սառային կնության առնելու ժամանակ ևս նրանք առաջնորդվում էին նույնքան տարբեր դրդապատճառներով։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»:
(Արարատ թարգ․) Եվ Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրն առջևդ է, բնակվիր այնտեղ, ուր կցանկանաս»:
(Գրաբար) Եւ ասէ Աբիմելէք ցԱբրաամ. Ահաւասիկ երկիրդ իմ առաջի քո, ուր հաճոյ իցէ քեզ բնակեա՛ց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: