Ա. Լոպուխին
8-9. Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և այս ամենը պատմեց նրանց: Բոլոր մարդիկ խիստ վախեցան: [8] Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Մեզ այդ ի՞նչ արեցիր: Մի՞թե մենք որևէ մեղք էին գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»: (Սինոդական թարգ․)
Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և… կանչեց Աբրահամին… Գործի հետաքննության ամբողջ հանդիսավորությունն ու հրապարակայնությունը վկայում է Աբիմելեքի համար նրա ծայրահեղ կարևորության և վերջինիս արդարադատության մասին:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները: Ամէնքը խիստ վախեցան:
(Արարատ թարգ․) Եվ Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու այս ամենը պատմեց նրանց: Եվ մարդիկ շատ վախեցան:
(Գրաբար) Եւ կանխեաց Աբիմելէք ընդ առաւօտն՝ և կոչեաց զամենայն զծառայս իւր, և խօսեցաւ զամենայն բանս զայսոսիկ յականջս նոցա։ Եւ զահի՛ հարան ամենայն մարդիկն յոյժ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: