Ա. Լոպուխին
Տիկի ջուրը սպառվեց. մայրը մանկանը թողեց մի թփի տակ (Սինոդական թարգ․) 15
Տիկի ջուրը սպառվեց. մայրը մանկանը թողեց մի թփի տակ»… Ջրի պակասը տոթ անապատում ճամփորդողի համար ծանրագույն զրկանք է, և այդ պատճառով հեշտ է պատկերացնել Հագարի ողջ սարսափը, երբ նրանք Իսմայելի հետ հայտնվեցին նման իրադրության մեջ։ Իսմայելը, չնայած այդ ժամանակ 17-ից 19 տարեկան էր (Ծննդ. 17:25 և 18:14), բայց քանի որ հարուստ Աբրահամի տանը սովոր չէր զրկանքներ կրելուն, շուտով սուր տանջող ծարավ զգաց, ու պարզվեց որ այլևս ի վիճակի չէ շարունակել իր ուղին և կարեկցող մայրը թողնում է նրան փշոտ տափաստանային թփի աննշան ստվերում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: