Ա. Լոպուխին
Եվ գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա՝ ասելով. «Թող ես չտեսնեմ որդուս մահը»: Նա նստել էր նրա դիմաց և բարձրաձայն լալիս էր [16] (Սինոդական թարգ․)
«Նա նստել էր նրա դիմաց և բարձրաձայն լալիս էր»… Ծարավից ուժասպառված պատանի Իսմայելը շատ էր տանջվում: Մայրը, որ նրան օգնելու որևէ հնարավորություն չուներ, որոշեց, որ ավելի լավ է հեռանալ, քան տեսնել հոգեմաշ այս տանջանքները։ Հեռանալով նրանից մի նետընկեց հեռավորության չափ՝ Հագարը աղաղակով սկսեց ողբալ իր անհույս վիշտը։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»: Նա նստել էր նրա դիմաց: Երեխան բարձրաձայն լալիս էր:
(Արարատ թարգ․) Եվ գնաց, դեմ հանդիման նստեց մի նետընկեց հեռավորության վրա ու ասաց. «Թող չտեսնեմ իմ տղայի մահը»: Եվ դեմ դիմաց նստած՝ աղաղակեց ու լաց եղավ:
(Գրաբար) Եւ երթեալ նստաւ յանդիման նորա ի բացեայ իբրև վտաւանա՛ւ. զի ասէր՝ թէ ո՛չ տեսից զմահ որդւոյն իմոյ. և նստէր յանդիման նորա։ Ձա՛յն բարձեալ մանկանն լայր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: