Ծննդոց գրքի մեկնություն 21:20

Ա. Լոպուխին

Աստված մանկան հետ էր. նա մեծացավ, բնակվեց անապատում և աղեղնավոր դարձավ։ [20] (Սինոդական թարգ․)
   
    «Աստված մանկան հետ էր»… Աստվածաշնչում հաճախակի կրկնվող այս արտահայտությունը ցույց է տալիս Աստծո նախախնամական հատուկ գործունեությունը՝ խոստումները իրականացնելու համար: (Ծննդ. 28:15, 39:2–3.21 և այլն)։

    …և աղեղնավոր դարձավ…Սա ցույց է տալիս ապագա բեդուինների նահապետի վայրենի և մարտնչող բնավորությունը, ինչպես նաև Աստծո խոստման (Ծննդ. 16:10–12) իրականացումը։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ Աստուած երեխայի հետ էր. սա աճեց, դարձաւ աղեղնաւոր:
(Արարատ թարգ․) Եվ Աստված տղայի հետ էր, նա մեծացավ, բնակվեց անապատում և աղեղնավոր դարձավ:
(Գրաբար) և աճեաց, և եղև աղեղնաւոր։մանկանն.