Ա. Լոպուխին
Եվ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ [24] (Սինոդական թարգ․)
Եվ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»… Աբրահամը հանդիսավոր խոստացավ կատարել այս խնդրանքը, սակայն որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք, որ փղշտացիների երկիրը ժառանգության է տրվում Իսրայելի ցեղերին (Հես. 13.1–2)։ Ամենայն հավանականությամբ, այս ժամանակներում գերարացիների թագավորությունը որպես անկախ միավոր դադարել էր գոյություն ունենելուց, հետևաբար պայմանագիրը նույնպես կորցրել էր իր նշանակությունը։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց. «Երդւում եմ»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»:
(Գրաբար) Եւ ասէ Աբրաամ. Ե՛ս երդնում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: