Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ ասա՛ մեզ, Դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»:
   

   Ուրեմն ասա՛ մեզ. ինչպե՞ս է Քեզ թվում, պե՞տք է հարկ տանք կայսրին, թե ոչ»:
   Իրավամբ ասաց Քրիստոսը, որ «սրտի ավելցուկից է խոսում բերանը» (Մատթ. 12։34): Եվ որ չարությամբ էին լցված, նրանց բերանը հայտնեց, որովհետև չասացին. «Հրամայի՛ր մեզ», այլ` «Ասա՛ մեզ», և ոչ թե այն, թե որն է ավելի լավ, շահավետ կամ օրինավոր, այլ թե` «Ինչպե՞ս է Քեզ թվում»: Քանի որ Նրա մասին կարծում էին, թե կամենում էր Իսրայելի արքայությանը տիրանալ, որովհետև [մարդիկ] «Դավթի որդի» էին Նրան կոչում, ասացին. «Ինչպե՞ս է Քեզ թվում, որովհետև Քո շահն առավել է, քան մերը», որպեսզի կարողանային մատնել [Նրան` մեղադրելով], թե իշխանի դեմ է ուզում պատերազմել: «Պե՞տք է հարկ տանք կայսրին, թե ոչ». ինչպես ասացինք, կամեցան երկու կողմից էլ բռնել. եթե ասեր` ոչ, ըստ օրենքի Նրան մատնեին Պիղատոսին ու Հերովդեսին` սպանելու համար, որովհետև ոչ թե [հարկ] չտալն էին կամենում, այլ Նրա մահը փափագում. իսկ եթե պատասխաներ` պետք է հարկ տալ, ժողովրդին ասեին. «Տեսնո՞ւմ եք` ինչպես է հայրենի կրոնին դավաճանում և հրամայում հարկ տալ հեթանոսներին», և դրանով Նրա դեմ հանեին ժողովրդին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15