Հովհաննես Ծործորեցի
19-21. ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»:
Ցո՛ւյց տվեք Ինձ հարկի դահեկանը»: Եվ նրանք մի դահեկան մատուցեցին Նրան: Ասաց նրանց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»: Ասում են` կայսրինը:
Ո՛չ իբրև անտեղյակներից ուզեց դահեկանը կամ հարցրեց [նրանց], այլ կամենում է, որ հենց նրանց պատասխաններով բացահայտի նրանց [կեղծավորությունը], ինչպես միշտ էր վարվում, որպեսզի հաստատվեր [հետևյալ խոսքը]. «Ով իմաստուններին բռնում է նրանց խորամանկության մեջ» (հմմտ. Ա Կոր. 3։19, Հոբ 5։13): Ուստիև ասում «Բերե՛ք դահեկանը», և նրանք բերեցին: Ասաց նրանց.«Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»: Այն ժամանակվա սովորությամբ` թագավորներն իրենց պատկերն էին դրոշմում և անունը գրում դահեկանների վրա, որովհետև Օգոստոսից սկսած` հարկ էին տալիս ըստ մարդագլխի, ինչպես որ գրանցվել էին աշխարհագրի ժամանակ: Դրանք տեսնելով էր, որ [Հիսուսը] հարցրեց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գրությունը»:Նրանք պատասխանեցին` կայսրինը: Հետևաբար, եթե կայսրինն է, հեթանոսների ձեռքի տակ եք նվաճված` ճշմարտությունն արհամարհելու պատճառով:
Այդժամ ասաց նրանց. «Գնացեք տվեք կայսրինը` կայսրին, իսկ Աստծունը` Աստծուն»:
Ինչպես վկայեցիք, ասում է, որ արծաթը կայսրինն է, գնացեք հատուցե՛ք, որովհետև դա տալ չի նշանակում, այլ հատուցել, ինչը պարզ է հենց այդ պատկերից և շուրջը գրվածից: Ուրեմն կարելի է և մարդկանցը հատուցել` ըստ այսմ. «Հատուցե՛ք բոլորին. ում պարտք [է պետք], պարտքը, ում երկյուղ` երկյուղը» (հմմտ. Հռոմ. 13։7): Կայսրը, տիրելով ձեզ վրա, ձեզնից պահանջում է [ձեր] գանձերը և ոչ թե մտածումները կամ հավատը: Եվ որպեսզի չասեն թե` «Մեզ մատնեցիր օտար մարդկանց», ավելացնում է. «Աստծունը` Աստծուն», այսինքն` դուք Աստծո պատկերն եք, ինչպես որ արծաթադրամը` կայսրինը. ուրեմն, ասում է, արծաթադրամի նման, որը [հատվել է] կայսրի կողմից, Աստծո պատկերը, որ ձեր հավատն ու գործերն են` [ձեր] հոգու և մտքի ծնունդը, սկզբնատիպ Աստծո՛ւն ընծայեք: Նաև քանի որ կարծում էին, թե իրենց կպատասխանի ոչինչ չտալ կայսրին, մինչդեռ Փրկիչը ոչ միայն նրանց կարծիքին հակառակը սովորեցրեց` ցույց տալու համար, որ Իր ուսմունքը ճշմարիտ է և մարդկանց կյանքն է կամենում, այլև մի գեղեցիկ իմաստություն ավանդեց. այն, որ մարդը, լինելով երկու [մասից]` հոգուց ու մարմնից, երկու տերերի է ծառայում` Աստծուն ու թագավորների իշխանությանը, ովքեր [Աստծո թույլտվությամբ] են բռնանում` ըստ Պողոսի և Սողոմոնի 1225: Հետևաբար, մարմնով ծառայեք թագավորներին, ովքեր Աստծուց կարգված են «վախ ներշնչելու ոչ թե բարի, այլ չար գործերի համար» (Հռոմ. 13։3), իսկ հոգով` աստվածպաշտությամբ, [ծառայեք] Աստծո՛ւն: Ուրեմն պարզ դարձավ, որ սատանան ոչինչ է, և չպետք է ծառայենք նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: