Սրբ. Եփրեմ Ասորի
Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը,
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:1
Ա. Լոպուխին
Այս է երկնքի ու երկրի ծագումը, նրանց արարման ժամանակ: Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, (Սինոդական թարգ․)[4]
Այս է երկնքի և երկրի ծագումը… Սա այլ բան չէ եթե ոչ աստվածաշնչային նախապատմության մի ամբողջ նոր բաժնի ընդհանուր վերնագիր, որը սկսվում է այստեղից (Ծննդ. 2։4) և ծավալվում մինչև հաջորդ նման վերնագիրը (Ծննդ. 5։1): Իբրև դրա ապացույց է ծառայում այստեղ եբրայերեն «տոլեդոտ» բառի ինչպես բանասիրական վերլուծությունը, այնպես էլ նրա աստվածաշնչյան կիրառությունը, որի մասին խոսեցինք վերևում: ( տես ծննդոց գրքի ներածությունը)
Օրը... Օրը, որի մասին այստեղ խոսվում է, սովորական աստղագիտական օր չէ, քանի որ այստեղ չկա անհրաժեշտ ցուցում առավոտվա և երեկոյի մասին, այլ՝ այդ օրը աշխարհի արարման ամբողջ վեցօրյա ժամանակաշրջանն է, դա ակնհայտ է ենթատեքստից, որտեղ խոսքը ամբողջ տիեզերքի արարման մասին է՝ միավորված «երկինք և երկիր» հասկացությունների մեջ: Այդ մասի լավագույն թարգմանությունը տալիս է ասորական տարբերակը, որը պարզապես ասում է «այն ժամանակ», երբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը...
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ:
(Արարատ թարգ․) Ահա այսպես առաջացան երկինքն ու երկիրը, նրանց ստեղծման ժամանակ, այն օրը, երբ Տեր Աստված արարեց երկիրն ու երկինքը:
(Գրաբար) Ա՛յս է գիր արարածոց երկնի և երկրի, յաւուր յորում արա՛ր Աստուած զերկինս և զերկիր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: