Ծննդոց գրքի մեկնություն 24:1

Ա. Լոպուխին

Աբրահամը ծերացել էր ու տարիքն առել: Եվ Տերն օրհնեց Աբրահամին ամեն ինչում: [1] (Սինոդական թարգ․)
   
   «Աբրահամը ծերացել էր»… Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ (Ծննդ. 25:20): Երբ նա ծնվեց, Աբրահամն արդեն 100 տարեկան էր, ուստի վերջինս այդ ժամանակ մոտ 140 տարեկան էր:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աբրահամը ծերացել էր, տարիքն առել: Եւ Տէրն օրհնեց Աբրահամին ըստ ամենայնի:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը ծեր էր ու առաջացած տարիքում: Եվ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին:
(Գրաբար) Եւ Աբրաամ ծերացեալ էր և անցեալ զաւուրբք. և Տէր օրհնեաց զԱբրաամ ամենայնիւ։