Ծննդոց գրքի մեկնություն 24:2

Ա. Լոպուխին

Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձե՛ռքդ դիր իմ ազդրի տակ։ [2] (Սինոդական թարգ․)
   

   «Իր տան ավագագույն ծառային»…Նախորդող ենթատեքստի վրա հիմնվելով՝ մենք կարող ենք այստեղ տեսնել Եղիազարին (Ծննդ. 15:2):

   «Ձե՛ռքդ դիր իմ ազդրի տակ»… Սա երդման բավականին տարօրինակ ձև է, որին մեկ անգամ էլ ենք հանդիպում Ծննդոց գրքում: Այս երդման իմաստը բացատրելու զանազան տարբերակներից առավել հաջողվածն այն է, որ այս արտահայտության հիմքում ընկած է սրի վրա երդվելու սովորության խորհրդանիշը, քանի որ սուրը, ինչպես հայտնի է, ազդրի վրա են կրում: Ուստի երդվողն այս կերպ կարծես ասում էր. «Եթե ես խախտեմ երդումս, թող քո սուրն ինձ խոցի» (Ելք 32:27, Սաղմ. 44:4 և այլն):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց իր տան ավագ ծառային, ով իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր երանքիս տակ:
(Գրաբար) Եւ ասէ Աբրաամ ցծառայն իւր ցերէց տան իւրոյ, ցիշխան ամենայն ընչից նորա. Դի՛ր զձեռն քո ընդ երանօք իմովք.