Ա. Լոպուխին
Երբ բոլոր ուղտերը հագեցան, մարդը հանեց ոսկե գինդեր՝ կես սիկղ քաշով, և նրա ձեռքերի համար երկու ոսկե ապարանջան՝ տասը սիկղ քաշով, [22] (Սինոդական թարգ․)
«հանեց ոսկե գինդեր»… Եբրայերեն «նեզեմ» բառը նշանակում է «ոսկե օղ», որ կա՛մ ականջին էին ծակելով անցկացնում (Ծննդ. 35։4), կա՛մ քթին (Ես. 3։20, Առակ. 11։22, Ովսե. 2։13): Հաջորդ համարներից երևում է, որ դա ավելի շուտ քթի օղ էր (հմր. 47), կամ, ինչպես կարծում են աստվածաշնչյան հնէաբանները (Վիները, Շրեդերը և այլք), օղ, որը ամրացվում էր ճակատին և կախվելով հասնում քթին:
«…Կես սիկղ քաշով»… Մանրադրամները, անկախ իրենց արժեքից, ունեին նաև կշռի միավորի նշանակություն:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Երբ բոլոր ուղտերը յագեցան, մարդը նրան տուեց ոսկէ գինդեր՝ իւրաքանչիւրը մէկ դահեկանի քաշով, եւ տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին:
(Արարատ թարգ․) Եվ երբ ուղտերը խմելը վերջացրին, մարդը կես սիկղ կշռով ոսկե օղ և թևերի համար տասը սիկղ ոսկի կշռով երկու ապարանջան առավ:
(Գրաբար) Եվ երբ ուղտերը խմելը վերջացրին, մարդը կես սիկղ կշռով ոսկե օղ և թևերի համար տասը սիկղ ոսկի կշռով երկու ապարանջան առավ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: