Ծննդոց գրքի մեկնություն 24:23

Ա. Լոպուխին

23-25. Նա  նրան  հարցրեց. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛  ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»:
[23] Սա նրան  պատասխանեց. «Ես  դուստրն եմ Բաթուելի՝ Մեղքայի որդու, որին նա ծնեց Նաքորից»: Ապա ավելացրեց. «Մեզ մոտ հարդ ու խոտ շատ կա. իջևանելու տեղ էլ ունենք»:
(Սինոդական թարգ․)

   
   «Ո՞ւմ դուստրն ես դու»… Իր հարցով Եղիազարն ամենայն հավանականությամբ կամենում էր վերջնականապես հավաստիանալ` թե արդյոք հենց այս աղջիկն է իր տիրոջ ընտրյալը:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»:
(Արարատ թարգ․) Եվ հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ, քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»:
(Գրաբար) Եւ եհա՛րց զնա՝ և ասէ. Ո՞յր դուստր ես դու, պատմեա՛ ինձ թէ իցէ՞ ի տան քում մեզ տեղի յիջավանաց։