Հովհաննես Ծործորեցի
Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք.
Իսկ եթե ասեն ձեզ. «Ահա անապատում է», մի՛ ելեք, և եթե [ասեն]. «Ահա շտեմարաններում է», չհավատա՛ք:
Չասաց թե` «Գնացեք, բայց մի՛ հավատացեք», այլ թե` «Մի՛ ելեք [անապատ] և մի՛ մտեք [շտեմարանները]», որովհետև շատ խաբեություններ են լինելու այդ ժամանակ նշանների պատճառով, որովհետև ինչ որ [մի անգամ] տեղի է ունեցել, այլևս տեղի չի ունենա` ըստ առաքյալի. «Այսուհետև Քրիստոսին մարմնով չգիտենք» (հմմտ. Բ Կոր. 5:16), թեպետև հենց մարմնով է, բայց ո՛չ նույն կերպ, [ինչպես երբ երկրի վրա էր]: Իսկ «անապատե ու «շտեմարան» [բառերով] ցույց է տալիս վարքի խստամբեր ու փափկակյաց [կերպերը]. երբ ասեն. «Ահա անապատում է», այսինքն` Հովհաննես [Մկրտչի] պես ճգնում է, կամ էլ ուտելխմելով հաճույքների է տրված թագավորների շտեմարաններում, «մի՛ հավատացեք»: Որովհետև ինչ որ ժամանակին ասվել էր Հովհաննեսի մասին. «Չի ուտում ու չի խմումե, իսկ [Հիսուսի] մասին թե` «Եկել ուտումխմում է» 1326, [սուտ] մարգարեները սրանք կկեղծեն` շատերին խաբելու համար: Այստեղից սովորում ենք, որ հույժ տգետ են լինելու ապագայի վերաբերյալ, ուստի անցած բաների օգնությամբ են իրենց խաբեությունը գործելու:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: