Հովհաննես Ծործորեցի
Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»:
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի:
[Տերը] սա ասում է [նախորդ] խոսքը հաստատելու համար, այսինքն` որ ավելի դյուրին է, որ անշարժ ու մշտնջենավոր բաները եղծվեն, քան Իմ խոսքը գետնին ընկնի: Ցույց է տալիս նաև արարածների անցավորությունը, որոնք, ըստ Դավթի 1346, [Տիրոջ] խոսքը գոյացրեց, որն ի սկզբանե անեղծ ու անապական է համաձայն աստվածային մշտնջենավորության, որովհետև նյութականների պես չէ, որ գոյացավ, ուստի և դրանց հետ չի փոփոխվում: Ուրիշ կերպ ևս [կարելի է բացատրել]: Քանի որ [Տերն աշխարհի] վախճանի մասին խոսեց, ինչին շատերը չէին հավատում, [այժմ] ցույց է տալիս, որ ոչ միայն մասնավոր և շարժվող [արարածները], այլև երկինքն ու երկիրն են կերպարանափոխվելու, ինչով Նրա անբավ զորությունն ու իշխանությունն են երևում, այն, որ Ինքն ամեն ինչի Տերն է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: