Ծննդոց գրքի մեկնություն 24:4

Ա. Լոպուխին

այլ կգնաս իմ երկիրը, իմ տունը, ազգականներիս մոտ և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կառնես»: [4] (Սինոդական թարգ․)

   
   «Այլ կգնաս իմ երկիրը»… Ոչ թե քաղդեական Ուր, այլ Խառան քաղաքը, որը  Պադան-Արամում էր` Հյուսիսային Միջագետքում, որտեղ Աբրահամը թողել էր իր եղբայր Նաքորին (Ծննդ. 11:31): Քաղդեական Ուր քաղաք չուղղորդելը գլխավորապես  բացատրվում է նրանով, որ եթե Աստված մի ժամանակ դուրս բերեց այնտեղից Աբրահամին և դրանով իսկ ստիպեց նրան խզել բոլոր կապերը և հարաբերությունները կռապաշտությամբ վարակված հայրենիքի հետ, ապա Նա այժմ էլ չէր կարող վերականգնել այդ հարաբերությունները հենց նույն դրդապատճառներով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես»:
(Արարատ թարգ․) Այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»:
(Գրաբար) Այլ յերկիրն իմ ուստի ելեալ եմ երթիցես, և ի տուն իմ. և առցես դու անտի՛ կին որդւոյ իմում Իսահակայ։