Ա. Լոպուխին
Նա ինձ ասաց. «Իմ Տեր Աստվածը, որի առաջ քայլում եմ, քեզ մոտ կուղարկի Իր հրեշտակին, կհաջողեցնի քո ճանապարհը, և դու իմ որդու համար կին կառնես իմ ազգից ու իմ հոր տնից: [40] (Սինոդական թարգ․)
«Իմ Տեր Աստվածը, որի առաջ քայլում եմ»... Սա աստվածաշնչյան [ոճին] բնորոշ արտահայտություն է. «քայլել Տիրոջ առաջ» նշանակում է հաճելի լինել Նրան կամ ապրել ամբողջովին ենթարկվելով Նրա սուրբ կամքին (Ծննդ. 5։24, Սաղմ. 55։14 և այլն):
Եւ ես ասացի ցտէրն իմ. Գուցէ՝ ո՛չ գայցէ կինն ընդ իս։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Իմ Տէր Աստուածը, որի հանդէպ վարուեցի այնպէս, ինչպէս հաճոյ էր նրան, քեզ հետ կ՚ուղարկի իր հրեշտակին, կը յաջողեցնի քո գործը, եւ դու իմ որդու համար կին կ՚առնես իմ ազգից ու իմ հօր տնից:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Տերը, Ում առջև ես քայլում եմ, Իր հրեշտակին կուղարկի քեզ հետ, քո ճանապարհը հաջողված կլինի, և դու իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տանից:
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Տէր Աստուած իմ որում հաճոյ եղէ առաջի նորա, նա՛ առաքեսցէ զհրեշտակ իւր ընդ քեզ, և յաջողեսցէ՛ զճանապարհս քո. և առցես կին որդւոյ իմում յազգէ իմմէ, և ի տանէ հօր իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: