Ա. Լոպուխին
Նրանք ճանապարհեցին իրենց քույր Ռեբեկային և նրա դայակին, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին: [59] (Սինոդական թարգ․)
«Եվ նրա դայակին»… Հնարավոր է, որ խոսքը Դեբորայի մասին է (Ծննդ. 35։8), թեև Յոթանասնից և սլավոնական թարգմանություններն (հայերեն թարգմանությունը ևս. ծանոթ.` թարգմ.) այս պնդումը փոխարինում են «և նրա ունեցվածքը» արտահայտությամբ (Յոթանասնից թարգմանություն: ὑπάρχοντα αὐτῆς):
--------------------------------
[59](Էջմիածին թարգ․) Նրանք ճանապարհեցին իրենց քոյր Ռեբեկային իր ունեցուածքով, ինչպէս նաեւ Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին:
(Արարատ թարգ․) Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց:
(Գրաբար) Եւ յուղարկեցին զՌեբեկա զքոյրն իւրեանց, և զինչս նորա. և զծառայն Աբրաամու, և որ ընդ նմա՛յն էին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: