Ծննդոց գրքի մեկնություն 24:6

Ա. Լոպուխին

6-9. Աբրահամն ասաց. «Զգո՛ւյշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես, [6] Երկնքի Տեր Աստվածը և երկրի Տեր Աստվածը, Որն ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, Որը խոսեց ինձ հետ, երդվեց ինձ ու ասաց. «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը»: Նա կուղարկի Իր հրեշտակին քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար: Իսկ եթե կինը չուզենա քեզ հետ գալ այս երկիրը, քո տված երդումից անպարտ կհամարվես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես: Եվ ծառան ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի ազդրի տակ, և երդվեց նրան այդ բանի համար: (Սինոդական թարգ․)
   
     «Աբրահամն ասաց. «Զգո՛ւյշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես… միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»...Պատասխանելով Եղիազարի հարցին՝ Աբրահամը երկու անգամ և շատ կտրուկ  արգելում է նրան այնտեղ թողնել իր որդի Իսահակին, նույնիսկ այն ծայրահեղ դեպքում, եթե ընտրված հարսնացուն չհամաձայներ իր հայրենիքից հեռանալ: Ոչ թե ամուսինը պետք է հետևեր կնոջը, այլ կինը` ամուսնուն:

   «Նա կուղարկի Իր հրեշտակին»… Այս խորհրդավոր ուղեկցորդի և ղեկավարի տակ կարելի է հասկանալ կա՛մ աստվածային նախախնամության հատուկ ներշնչում, կա՛մ էլ հրեշտակի իրական հայտնություն:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց իր տան ավագ ծառային, ով իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր երանքիս տակ:
(Գրաբար) Եւ ասէ Աբրաամ ցծառայն իւր ցերէց տան իւրոյ, ցիշխան ամենայն ընչից նորա. Դի՛ր զձեռն քո ընդ երանօք իմովք.