Ա. Լոպուխին
2-4. որը և նրա համար ծնեց Զեմրանին, Հեկտանին, Մադանին, Մադիանին, Եսբոկին և Սովիվեին: [2] Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին: Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովովմիմը: Մադիանի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենովքը, Աբիդան և Եղրագան: Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին: (Սինոդական թարգ․)
Քետուրայի վեց զավակները արաբական քոչվոր ցեղերի մի նոր սերնդի նախահայրեր դարձան. այս ցեղերի անունները, բացառությամբ միայն մադիանացիների, հետագա աստվածաշնչյան պատմության մեջ մնացին գրեթե անհայտ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին:
(Արարատ թարգ․) Եվ նա Աբրահամի համար ծնեց Զեմրանին, Հեքսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին:
(Գրաբար) Եւ ծնաւ նմա զԷմրան, և զՅեկտան, և զՄադան, և զՄադիան, և զԵսբոկ, և զՍովիւէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: