Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:44

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»:

 

    Այդ ժամանակ կպատասխանեն և նրանք` ասելով. «Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում, և չծառայեցինք Քեզ»:

    Ինձ թվում է` տագնապելով քաշողներից, ովքեր արագորեն տանում էին դեպի կրակը, չկարողացան խոսքն ամբողջապես ասել, այլ մի տեսակ թերի ու կիսակատար շտապեցին վերջացնել` [ասելով] թե`«Ե՞րբ տեսանք Քեզ այսպես կամ այնպես և չծառայեցինք Քեզ»: Եվ սա այն դեպքում, որ միշտ քարոզվում էր. «Ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստծուն» (Առակ. 19:17), «Երանի ողորմածներին» (Մատթ. 5:7), և` «Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի օրը» (Հակ. 2:13): Հետևաբար, սուտ պատճառաբանություն են սրանց ասածները, թե Քեզ չծառայելու պատճառը [Քեզ] չտեսնելն է: Ստախոս լինելու հետ մեկտեղ նաև թանձրամիտ էին. համարենք, թե տեսել էին [Տիրոջը]. բայց հացով կամ ջրով էին կամենում Նրան սպասավորել. Աբրահամը, թեպետ նկանով ու հորթի մսով ընդառաջ ելավ [Տիրոջը], սակայն ընդունեց ո՛չ իբրև Աստծո, այլ իբրև ուղևոր մարդկանց 1427: Հետևաբար, հիվանդ էին, այդ պատճառով էլ հիվանդ բաներ բարբառեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31