Ծննդոց գրքի մեկնություն 26:12

Ա. Լոպուխին

Այդ տարի Իսահակը գարի ցանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան: [12] (Սինոդական թարգ․)
   
   Եթե Աբրահամը հասարակ քոչվոր էր և միայն երբեմն ծառեր էր տնկում (Ծննդ. 21:33), ապա Իսահակը արդեն սկսում է անասնապահության հետ մեկտեղ զբաղվել նաև հողագործությամբ, իսկ Հակոբը, ըստ երևույթին, ավելի մեծ ծավալով է (հմմտ. Հովսեփի երազը խուրձերի մասին, Ծննդ. 37:7)  զարգացնում արդյունաբերության այդ ճյուղը։ Նման կենցաղով ապրում են նաև այսօրվա Արաբիայի, Ասորիքի և Պաղեստինի բեդվինները։ Հրեաները հիմնավորապես սկսել են հողագործությամբ զբաղվել Եգիպտոսում եղած ժամանակներից։ Յոթանասնից, ասորական և սլավոնական տեքստերի համաձայն՝ Իսահակը գարի էր ցանում: Յոթանասնիցը և մյուսները եբրայական բնագրում տեսնում էին seorim՝ գարի («εκατοςτευουςαι κριθην»), մասորական բնագրում՝ schearim՝ շեարիմ՝ անհայտ չափամիավոր: Հարկ է հավանություն տալ վերջին տարբերակին, այսինքն՝ տեսնել հաց ընդհանրապես, այլ ոչ թե միայն գարի, որը բավականին ցածր էր գնահատվում սուրբգրային հնախոսության մեջ (հմմտ. Դատ. 7:13, Գ Թագ. 4:28)։ Հարյուրապատիկ բերքը բավականին հազվադեպ էր թե՛ Հին Պաղեստինում (Մատթ.13:8) և թե՛ հիմա (միջին բերքը 25–30–ապատիկն է). դա եղել էր Աստծո ողորմության պարգևը Իսահակին նրա հնազանդության համար (հմմտ. Ս. Ոսկեբերանի 41 զրույցը, Ծննդ. էջ 556)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ: Տէրն օրհնեց նրան,
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը ցանեց այդ երկրում և այդ տարի հարյուրի չափ արդյունք ստացավ: Եվ Տերն օրհնեց նրան:
(Գրաբար) Եւ սերմանեաց սերմ Իսահակ յերկրին յայնմիկ, եւ եգիտ ի տարւոջն յայնմիկ հարիւրաւոր զգարին: Եւ աւրհնեաց զնա Տէր: