Ծննդոց գրքի մեկնություն 27:13

Ա. Լոպուխին

Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ հասնի այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ, գնա՛ և բե՛ր»: [13] (Սինոդական թարգ․)
   
   Իր վրա անեծքը վերցնելու Ռեբեկայի պատրաստակամության մեջ երևում է իր՝ կրտսեր որդու նկատմամբ տածած ջերմ, նուրբ և ինքնազոհ սերը։ Հավանական է նաև, որ նա ապավինում էր Իսահակի հեզությանը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մայրը նրան ասաց. «Թող ինձ վրայ լինի այդ անէծքը, որդեա՛կ, միայն թէ լսի՛ր իմ ասածը, գնա դրանք բե՛ր ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ մայրն ասաց նրան. «Քո անեծքն ինձ վրա լինի, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնա ինձ համար բե՛ր դրանք»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա մայր իւր. Յիմ վերայ անէծս այն, որդեակ. բայց միայն լուր ձայնի իմում եւ երթ ած ինձ: