Ա. Լոպուխին
34-36. Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, անչափ դառնացավ և մեծ աղմուկ բարձրացրեց ու ասաց. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»: [34] Եվ նա ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ, առավ քեզ համար սահմանված օրհնությունը»: Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև արդեն երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ՝ խլեց իմ անդրանկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»: Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։ (Սինոդական թարգ․)
Նա չի խնդրում փոխանցել իրեն Հակոբին տրված օրհնությունը, այլ միայն խնդրում է ինչ–որ մի, թեկուզ ավելի փոքր օրհնություն, ընդ որում` նա չի ընկալում Հակոբին տրված օրհնության խորհուրդը և, նույնիսկ, հակված է լինում օրհնությունը հոր քմահաճույքի հետ կապելուն (թեև նա նույնպես, ինչպես Իսահակը, համարում է, որ մեկ անգամ տված հոր օրհնությունը անփոփոխելի է)։
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Երբ Եսաւը լսեց իր հայր Իսահակի խօսքերը, անչափ դառնացաւ, մեծ աղմուկ բարձրացրեց ու ասաց իր հօրը. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»:
(Արարատ թարգ․) Եվ երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, բարձր աղաղակեց, դառնապես լաց եղավ ու ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հայր իմ, ի՛նձ էլ»:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ լուաւ Եսաւ զբանսն Իսահակայ հաւր իւրոյ. աղաղակեաց ի ձայն մեծ դառնացեալ յոյժ. եւ ասէ ցհայրն իւր. 0րհնեա արդ` եւ զիս հայր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: