Ծննդոց գրքի մեկնություն 27:38

Ա. Լոպուխին

38-39. Եսավը հարցրեց  հորը. «Մի՞թե  մեկ օրհնություն ունես, հա՛յր, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»: Եվ Եսավը բարձրաձայն լաց եղավ։ [38] Իսահակը՝ նրա հայրը, պատասխանեց նրան ու ասաց. «Քո բնակության վայրը երկրի պարարտությունից և երկնքի ցողից թող կախված լինի։ (Սինոդական թարգ․)
   
   Եսավի անկեղծ ողբը արժանի է կարեկցանքի (թեև չի ազատում նրան երկու անգամ՝ վաճառքի և ամուսնության, անդրանկությունից հրաժարվելու պարտականությունից), և Իսահակը, ազդված լինելով (Յոթանասնիցում՝ χατανυχθενεος), մտորումներից հետո, օրհնում է նրան ճիշտ այնպես, ինչպես օրհնել էր Հակոբին։ Երկրի պտղաբերությունը և ցողի առատությունը նրան խոստացվում են այնպես, ինչպես որ Հակոբին (հակառակ որոշ մեկնիչների կարծիքների օր.՝ Քնոբելիմ, Քեյլի, թե Եսավը զրկվում է նաև այդ բարիքներից). տարբերությունը միայն քաղաքական ինքնուրույնության և բարեկեցության մեջ է (նաև տե՛ս Մաղ. 1։3)։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Եսաւը հարցրեց հօրը. «Միթէ մէ՞կ օրհնութիւն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»: Երբ Իսահակի սիրտը կսկծաց, Եսաւը բարձրաձայն լաց եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, մի՞թե դու մեկ օրհնություն ունես, ինձ էլ օրհնիր, հա՛յր իմ»: Եվ Եսավը դառնապես աղաղակեց ու լաց եղավ:
(Գրաբար) Ասէ Եսաւ ցհայրն իւր. Միթէ` մի՞ աւրհնութիւն իցէ քո հայր. աւրհնեա եւ զիս հայր: Եւ իբրեւ ստրջացաւ Իսահակ. ամբարձ զձայն իւր Եսաւ եւ ելաց: