Ա. Լոպուխին
19-20. Մի անգամ էլ հղիացավ Լիան և Հակոբին վեցերորդ որդի ծնեց: [19] Եվ Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ հետ կբնակվի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»: Եվ նրա անունը դրեց Զաբուղոն: (Սինոդական թարգ․)
Վեցերորդ` վերջին որդու ծնունդով Լիան ևս մեկ անգամ հույս է հայտնում արժանանալու ամուսնու բայրացակամությանը (արաբների մոտ կնոջ նշանակությունը մեծանում, աճում է որդեծնության քանակով): Նրա խոսքերում սովորական հրեական բառախաղ է` «завад» «зевед»` տվեց (Աստված) պարգև (որդի). «завал»` կապրի (Հակոբ), «Զաբուղոն» բառից (ըստ երանելի Հերոնիմոսի` habitaculum):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի:
(Արարատ թարգ․) Եվ Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդուն:
(Գրաբար) Եւ յղացաւ մի՛ւսանգամ Լիա. և ծնաւ որդի վեցերորդ Յակոբայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: