Ծննդոց գրքի մեկնություն 30:21

Ա. Լոպուխին

Եվ հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը դրեց Դինա: [21] (Սինոդական թարգ․)
   
   «Դինա»` դատող (իգական սեռի «Դան» բառից է): Ոչինչ էլ չի ասվում աղջկա անվան հետ կապված. դա գալիս է նրանից, որ կինը շատ քիչ նշանակություն է ունեցել հին հրեական ծագումնաբանության մեջ: Հակոբի մյուս աղջիկները նույնպես հիշատակված չեն (Ծննդ. 46:7)` հենց նույն պատճառից ելնելով: Հնարավոր է, որ Դինան, ով ուշ է ծնվել, այստեղ հիշատակվում է` հաշվի առնելով նրա հետ պատահածը Սյուքեմում (Ծննդ. 34), ինչպես նաև հաշվի առնելով Հակոբի երեխաների ամբողջական պատմությունները:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա:
(Արարատ թարգ․) Եվ հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց:
(Գրաբար) Եւ յետ այսորիկ ծնաւ դուստր. և կոչեաց զանուն նորա Դինա։