Ա. Լոպուխին
41-42. Երբ գալիս էր մաքիների զուգավորվելով հղիանալու ժամանակը, Հակոբը գավազանները դնում էր մաքիների դիմաց` գուռերի մեջ, որպեսզի նրանք բեղմնավորվեն գավազանների մոտ: [41] Իսկ երբ մաքիները ծնում էին, այլևս չէր դնում: Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականությունը, իսկ նշան ունեցողները՝ Հակոբի:(Սինոդական թարգ․)
Վերջապես երրորդ հնարքը. ոչ միայն մեծ քանակությամբ, այլ նաև բարձր որակի հոտեր ունենալ ցանկանալով (սակայն մյուս կողմից էլ շատացնել իր հոտը ոչ այնքան նկատելի, քան Լաբանինը)՝ Հակոբը նշված հնարքները օգտագործում էր միայն այն դեպքում, երբ անասունները ուժեղ էին լինում, այսինքն` վաղ գարնանը, իսկ երբ թույլ անասուններ էին ծնվում, դա արդեն բնության գործն էր, և այս միագույն հոտը Լաբանի բաժինն էր:
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ,
(Արարատ թարգ․) Եվ ամեն անգամ, երբ գալիս էր զուգավորման շրջանը, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ավազանների մեջ՝ առողջ մաքիների առջև, որպեսզի ճիպոտների առաջ բեղմնավորվեն:
(Գրաբար) Եւ լինէր յորժամ զկծէին խաշինքն ՚ի խառնսն, և յղենային, դնէր Յակոբ զգաւազանսն յանդիման խաշանցն յաւազանսն, առ ՚ի զկծելոյ նոցա ըստ գաւազանացն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: