Ծննդոց գրքի մեկնություն 30:6

Ա. Լոպուխին

Ռաքելն ասաց. «Աստված ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան: [6] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա  աղախնի ծննդաբերելու շնորհիվ Ռաքելը որոշակիորեն սփոփվեց. դրա համար էլ ինքը մանկիկին անուն դրեց» (Ոսկեբերան 61, 603):  «Դան» անունը եբր. նշանակում է «դատել», այսինքն` Աստված Իր արդարադատությամբ ազատեց Ռաքելին զավակ չունենալու անպատվությունից:

   Ծննդ. 49։16–րդ  համարում այս անունը մոտ է Դան ցեղի Իսրայելին «դատելու» կոչմանը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան:
(Արարատ թարգ․) Եվ Ռաքելն ասաց. «Աստված պաշտպանեց իմ դատը, լսեց իմ ձայնը ու ինձ որդի տվեց»: Այդ պատճառով նրա անունը Դան կոչեց:
(Գրաբար) Եւ ասէ Ռաքէլ. Իրա՛ւ արար ինձ Աստուած. և լուա՛ւ ձայնի իմում, և ետ ինձ որդի. վասն այնորիկ կոչեաց զանուն նորա Դան։