Ա. Լոպուխին
Եվ նա այդ գիշեր քնեց այդտեղ: Նա բերածներից իր ձեռքով, իբրև ընծա, իր եղբայր Եսավին ուղարկեց: [13] (Սինոդական թարգ․)
Ըստ Աբարբանելի՝ Հակոբը գիշերում է աղոթքի վայրում՝ սպասելով պատասխանի: Աղոթքով զորացած՝ Հակոբը հրաժարվում է իր նախնական մտադրությունից, այն է՝ Եսավից փախչելով փրկել գոնե խմբի կեսը (հ. 7), և որոշում է ընդառաջ գնալ Եսավին՝ նախապես նրան ընծաներ ուղարկելով:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ նա այդ գիշեր քնեց այդտեղ: Նա բերածներից իր ձեռքով, իբրեւ ընծայ, իր եղբայր Եսաւին ուղարկեց
(Արարատ թարգ․) Եվ այդ գիշեր մնաց այնտեղ: Իր եղածից եղբորը՝ Եսավին ընծայելու համար վերցրեց
(Գրաբար) Եւ ննջեաց անդ զայն գիշեր: Եւ առ յորոց ածէրն ձեռամբ իւրով պատարագս: Եւ առաքեաց Եսաւայ եղբաւր իւրում.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: