Ծննդոց գրքի մեկնություն 32:14

Ա. Լոպուխին

14-20․ Երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի, քսան խոյ, [14] Երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էշ և տասը քուռակ: Նա իր ծառաներին հանձնեց հոտերն առանձին–առանձին և նրանց ասաց. «Դուք գնացե՛ք ինձնից առաջ, հոտերն առանձին–առանձին` իրարից հեռու կտանեք»: Նա առաջինին պատվիրեց` ասելով. «Եթե քեզ հանդիպի իմ եղբայր Եսավը և հարցնի. Ո՞վ ես  և ո՞ւր ես գնում, ո՞ւմ է պատկանում այն, ինչ քո առջևից է գնում», կասես. «Քո ծառա Հակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տեր Եսավին, իսկ ինքը գալիս է մեր հետևից»: Նա պատվիրեց առաջինին, երկրորդին, երրորդին և բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, և ասաց. «Երբ կհանդիպեք Եսավին, կասեք նրան այն, ինչ ասացի ձեզ: Դուք կասեք. «Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կմեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, և ապա անձամբ կհանդիպեմ նրան, թերևս բարյացակամ լինի իմ նկատմամբ»: (Սինոդական թարգ․)
   
   Լավագույն անասուններին ընտրելով  և  առանձին հոտերով Եսավին ընդառաջ ուղարկելով, ծառաներին էլ հատուկ հրահանգ տալով՝ Հակոբը Եսավի գթասրտությունը վաստակել էր ցանկանում: Այս գործուն միջոցները կարող էին խաղաղեցնել անգամ ամենամեծ զայրույթով լի սիրտը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) երկու հարիւր այծ, քսան նոխազ, երկու հարիւր մաքի, քսան խոյ,
(Արարատ թարգ․) Երկու հարյուր մաքի և քսան խոյ,
(Գրաբար) այծս երկերիւր, քաղս քսան, մաքիս երկերիւր, խոյս` քսան.