Ծննդոց գրքի մեկնություն 32:32

Ա. Լոպուխին

Դրա համար էլ իսրայելացիները մինչև օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստված բռնել էր Հակոբի ազդրի ջլերը և անզգայացրել դրանք: [32] (Սինոդական թարգ․)
   
   Կենդանու «ուղտի ջլի» չօգտագործման սովորույթը, որ  մինչև այժմ պահպանվում է  հրեաների մոտ, սկիզբ է առնում Մովսեսի ժամանակներից, որը թեև վերջինիս կողմից չէր ներառվել իր օրենսդրության մեջ, սակայն նշում էր դրա գոյության մասին և թույլ է տալիս պատմական նշանակալի իրադարձությունների մեջ տեսնել դրա կարևոր արմատները, որը նրան որպես հենարան է ծառայել:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ իսրայէլացիները մինչեւ օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստուած բռնել էր Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրել դրանք:
(Արարատ թարգ․) Այդ պատճառով Իսրայելի որդիները մինչ այսօր չեն ուտում ազդրի ջիլը, որովհետև Նա դիպել էր Հակոբի ազդրի ջլին և անզգայացրել:
(Գրաբար) Վասն այնորիկ ոչ ուտեն որդիքն Իսրայէլի զամոլաջիլն` զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին, մինչչեւ ցայսաւր: Զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա: