Ա. Լոպուխին
7-8․ Վախեցավ Հակոբն ու կասկածների մեջ ընկավ: Նա իր հետ եղած ժողովրդին ու արջառները, ոչխարները և ուղտերը բաժանեց երկու խմբի: [7] Հակոբը մտածեց. «Եթե Եսավը հարձակվի առաջին խմբի վրա և ջարդի այն, ապա երկրորդ խումբը կփրկվի»:(Սինոդական թարգ․)
Հակոբի վախը, հակառակ աստվածային պաշտպանությունն ունենալու խոստման (Ծննդ. 28:13-15, 31։13), ինչին արդեն ուշադրություն էին դարձրել հրեա մեկնիչները, սակայն առանց պատճառի չէր, ինչն էլ, իհարկե, ցույց է տալիս Աստծո նախախնամության հանդեպ Հակոբի ունեցած ոչ լիարժեք հավատը (նրա հավատը խիստ զիջում էր Աբրահամի կամքին ու հավատին Ծննդ. 15:6): Ըստ այդմ, Եսավից՝ ակնկալվող թշնամական գործողություններից պաշտպանվելու համար, նա առաջին հերթին կիրառում է զուտ մարդկային միջոցներ: Կարելի է ենթադրել, սակայն, որ Հակոբը ոչ միայն կապված էր կյանքին ու վախենում էր թե՛ իր և թե՛ իր ընտանիքի կործանվելուց, այլև խիղճը տանջում էր նրան այն խաբեության համար, որ գործել էր Եսավի հանդեպ: Այս զորավոր դրդապատճառը, բնականաբար, ուղղորդում է Հակոբի միտքն առ Աստված:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Վախեցաւ Յակոբն ու կասկածանքի մէջ ընկաւ: Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները եւ ուղտերը բաժանեց երկու խմբի:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը շատ վախեցավ ու շփոթվեց: Նա իր ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց:
(Գրաբար) Զահի հարաւ Յակոբ. եւ տարակուսեալ էր. եւ զատոյց զժողովուրդն որ ընդ նմա էր. եւ զարջառ եւ զոչխար եւ զուղտս` յերկուս բանակս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: