Ա. Լոպուխին
Իսկ Հովսեփին տարան Եգիպտոս, և փարավոնի ներքինի՝ եգիպտացի դահճապետ Պետափրեսը նրան գնեց Եգիպտոս տանող իսմայելացիներից։ [1](Սինոդական թարգ․)
38–րդ գլխում Հովսեփի մասին պատումից մի փոքր շեղվելուց հետո սրբազան հեղինակը շարունակում է վերջինիս պատմությունը։ Եթե Քանանում, ինչպես ցույց է տալիս Հուդայի պատմությունը (Ծննդ. 38), վտանգ կար, որ Աբրահամի ժառանգները քանանացիների հետ կարող էին ձուլվել, ապա Հովսեփի տեղափոխությունը Եգիպտոս, որը վերջիվերջո պատճառ դարձավ Հակոբի ամբողջ սերնդի տեղափոխությանը, ցույց էր տալիս աստվածընտրյալ ցեղի զարգացման և Տիրոջ՝ ժողովրդի մեջ լինելու անհրաժեշտությունը եգիպտական միջավայրում։ Այստեղից Հակոբի ժառանգորդները մի կողմից՝ հետևեցին եգիպտական քաղաքակրթությանը, իսկ մյուս կողմից՝ պահպանեցին ազգային ինքնուրույնությունը և կրոնական ավանդության անաղարտությունը, քանզի եգիպտացիները խորշում էին հրեաներից և այլ քոչվոր ցեղերից (Ծննդ. 43:32)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովսէփին տարան Եգիպտոս: Ոմն եգիպտացի՝ փարաւոնի ներքինի դահճապետ Պետափրէսը, նրան գնեց նրան Եգիպտոս տարած իսմայէլացիներից:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփին տարան Եգիպտոս: Եվ փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրես դահճապետը գնեց նրան իսմայելացիների ձեռքից, ովքեր նրան այնտեղ բերեցին:
(Գրաբար) Եւ զՅովսէփ իջուցին յԵգիպտոս, եւ գնեաց զնա Պետափրէս ներքինի փարաւոնի դահճապետ, այր Եգիպտացի ի ձեռաց Իսմայելացւոցն, որք իջուցին զնա անդր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: