Ա. Լոպուխին
2-3․ Եվ Տերը Հովսեփի հետ էր․նրա գործերը բարեհաջող էին, և նա մնաց իր եգիպտացի տիրոջ տանը։ [2] Եվ նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ է, և ինչ էլ ինքն անում է, Տերը հաջողեցնում էր նրա ձեռքով։ (Սինոդական թարգ․)
«Տերը նրա (Հովսեփի) հետ էր» արտահայտությունը հուդայական մեկնիչները հասկանում են հետևյալ կերպ․ բաժանված լինելով հորից և հայրենի երկրից՝ Աստված միշտ Հովսեփի սրտում և մտքում էր. ահա թե ինչու Աստված՝ իբրև Երկնավոր Հայր, հոգ էր տանում նրա մասին (Միդրաշը այստեղ համեմատություն է անում, որը նման է մեկ մոլորված ոչխարի համար Աստծու խնամատարության մասին Տիրոջ առակին)։
Տիրոջ տանը… Այսինքն՝ համաձայն հուդայական մեկնության՝ նա ազատված էր սև (հողագործական) աշխատանքներից։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը Յովսէփի հետ էր, նրա գործերը բարեյաջող էին, եւ նա մնաց իր տիրոջ տանը՝ Եգիպտոսում:
(Արարատ թարգ․) Եվ Տերը Հովսեփի հետ էր: Նա հաջողակ մարդ էր ու բնակում էր իր եգիպտացի տիրոջ տանը:
(Գրաբար) Եւ էր տէր ընդ Յովսեփայ. եւ էր այր աջողակ: Եւ եղեւ ի տան տեառն իւրոյ յԵգիպտոս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: