Ա․ Լոպուխին
12-14. Այլ արծաթ ևս վերցրե՛ք ձեզ հետ, իսկ ձեր պարկերի մեջ հետ դրված արծաթը, ձեր ձեռքերով վերադարձեք, գուցե դա սխալմունք էր։ [12] Վերցրե՛ք ձեր եղբորն ու վեր կենալով կրկին գնացե՛ք այդ մարդու մոտ։ Իմ Աստվածը թող այնպես անի, որ ողորմություն գտնեք այդ մարդու մոտ, և նա կարձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ եթե ես անզավակ պետք է լինեմ, ապա թող անզավակ լինեմ»։ (Սինոդական թարգ․)
Այդուհանդերձ, Հակոբը հրամայում է որդիներին վերադարձնել անհայտ կերպով իրենց պայուսակներում դրված արծաթը, իսկ այնուհետև նրանց գնալ և Բենիամինին իրենց հետ տանել է հորդորում։ Նա և՛ իրեն, և՛ իր զավակներին հանձնում է Աստծո կամքին և միևնույն ժամանակ կանչում է Տիրոջը՝ Նրան Ամենակարող (Էլ−Շադդայ) անվանելով, քանզի նույնատիպ վարմունք եղել էր Աբրահամի (Ծննդ. 17:1), այնուհետև նաև Հակոբի (Ծննդ. 28:3) հանդեպ մեծ ու անասելի ողորմության դրսևորման ժամանակ: Կյանքի բոլոր պարագաներում, մանավանդ, ի վերուստ օգնություն պահանջող, դժվարին հանգամանքներում, նահապետները աղոթքով դիմում էին «Ամենակալ Աստծուն»` «Էլ−Շադային»։ Այս անվան տակ նրանք ճանաչում և պաշտում էին ճշմարիտ Աստծուն, իսկ Եհովա անունը նրանց ամբողջապես դեռ հայտնի չէր (Ելք․ 6:3). ամեն դեպքում նրանց կողմից օգտագործված բառապաշարում այն չկար։ «Եթե ես….» արտահայտությունը ճակատագիրը Աստծո կամքին ենթարկելու վճռի արտահայտում է (Եսթեր. 4:16, Դ Թագ. 7:4), ապա այստեղից երևում է, թե կյանքի դժվարությունները որքան են փոխել երբեմնի ինքնավստահ Հակոբին` նրան ամբողջապես Աստծուն ապավինել ուսուցանելով։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կրկնակի արծաթ վերցրէ՛ք ձեզ հետ, ինչպէս նաեւ այն արծաթը, որ ձեր պարկերի մէջ յետ բերեցիք, տարէ՛ք ձեզ հետ, գուցէ դա սխալմունք էր:
(Արարատ թարգ․) Կրկնապատիկ դրամ վերցրեք, ու վերադարձրեք ձեր պարկերի բերաններում ետ եկած դրամը: Գուցե սխալմունք է եղել:
(Գրաբար) Եւ արծաթ կրկին առէք ի ձեռս ձեր. զարծաթն որ դարձաւ յամանս ձեր` տարայք ընդ ձեզ. գուցէ ընդ խաբս ինչ իցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: