Ա․ Լոպուխին
Եվ մարդիկ, այդ նվերները, կրկնակի արծաթ ու Բենիամինին վերցնելով, ելան ու գնացին Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ [15] (Սինոդական թարգ․)
 
 Հովսեփի կողմից եղբայրներին ընդունելն անմիջապես չի հաջորդում եղբայրների՝ նրա պալատ ժամանելուն. մինչև կեսօր` ճաշի ժամը, Հովսեփը բացակայում է՝ միգուցե ծառայության գործերի պատճառով (Հովսեփիոս Փլավիոս, Հրեական հնություններ, 6, 6): Սակայն հավանական է նաև, որ Հովսեփն ամեն ինչ միտումնավոր է այդպես կազմակերպել, քանզի ցանկացել է հաղթահարել Բենիամինին տեսնելու արդյունքում իրեն պատած հուզմունքը, ինչպես նաև ճանապարհից հետո ուշքի գալու համար եղբայրներին ժամանակ տալ։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ մարդիկ, առնելով նուէրներ ու կրկնակի արծաթ, Բենիամինի հետ գնացին իջան Եգիպտոս եւ ներկայացան Յովսէփին:
(Արարատ թարգ․) Եվ մարդիկ առան այս ընծաներն ու կրկնապատիկ դրամ, վերցրին Բենիամինին, իջան Եգիպտոս և կանգնեցին Հովսեփի առջև:
(Գրաբար) Եւ առեալ արանցն զպատարագսն, եւ արծաթ կրկին ի ձեռս իւրեանց, եւ զԲենիամին. յարուցեալ իջին յԵգիպտոս, եւ կացին յանդիման Յովսէփայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: