Ծննդոց գրքի մեկնություն 43:26

Ա․ Լոպուխին

Հովսեփը տուն եկավ, և նրանք այդ տանը նրան մատուցեցին իրենց ձեռքերում պահած  ընծաները և մինչև գետին գլուխ խոնարհեցին նրան։ [26] (Սինոդական թարգ․)

   

   Բարձրաստիճան անձանց՝ հատկապես իշխանավորներին, նվերների մատուցումը և երկրպագությունը Արևելքում ընդունված ողջունելու ձևեր են։ Հովսեփի առաջ եղբայրների խոնարհումը նրա՝ նախկինում տեսած երազների տառացի կատարումն է, քանզի այդ երազներն էլ ժամանակին դարձան նրա փորձությունների պատճառը: Այժմ ոչ միայն բոլոր եղբայրներն են խոնարհվում Հովսեփի առաջ, այլև ի դեմս նրանց՝ խոնարհվում են  նաև նրանց հայրը և Հովսեփի մայրը` Ռաքելը (ի դեմս Բենիամինի)։ Հացի գնման ժամանակ տեղի ունեցած հանդիպման հանգամանքների դասավորությունը հիշեցնում է Հովսեփի առաջին երազի մասին, որն էլ բովանդակությամբ վերաբերում է հողագործական−տնտեսական կենցաղին` հացահատիկի հավաքմանը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Յովսէփը տուն մտաւ, եւ նրանք այդ տանը նրան մատուցեցին իրենց ձեռքերում բռնած ընծաները եւ գլուխ խոնարհեցին նրան մինչեւ գետին:
(Արարատ թարգ․) Հովսեփը տուն եկավ, և նրանք իրենց ձեռքերի ընծաները տանը մատուցեցին նրան ու մինչև գետին գլուխ խոնարհեցին:
(Գրաբար) Եմուտ Յովսէփ ի տուն. եւ մատուցին նմա զընծայսն զոր ունէին ի ձեռս իւրեանց` ի տան անդ. եւ երկիր պագին նմա ի վերայ երասաց իւրեանց յերկիր: