Ծննդոց գրքի մեկնություն 45:17

Ա․ Լոպուխին

Եվ փարավոնն ասաց Հովսեփին.  «Ասա՛ քո եղբայրներին, այսպե՛ս արեք. լցրե՛ք ձեր պարկերը և գնացե՛ք քանանացիների երկիրը»: [17] (Սինոդական թարգ․)
   

   Սուրբ Գրքի հեղինակների կողմից Հովսեփին ուղղված փարավոնի խոսքին կամ հրամանին նմանօրինակ շարադրանք է տրվում, որպեսզի ընդգծվի Հովսեփի հոր և եղբայրների՝ Եգիպտոսում բնակություն հաստատելու, ինչպես նաև նրանց սերունդների՝ այդ երկրում մնալու կարևորությունը: Այս հրամանի շնորհիվ հրեաները Եգիպտոսում օրինական դիրք էին զբաղեցնում՝ որպես երկրի բարձրագույն իշխանության կողմից հրավիրվածներ, այլ ոչ թե որպես ինքնուրույն ներխուժածներ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Փարաւոնն ասաց Յովսէփին. «Քո եղբայրներին ասա՛՝ «Այսպէ՛ս արէք. լցրէ՛ք ձեր պարկերը, գնացէ՛ք Քանանացիների երկիրը
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին, թե՝ “Այսպես արեք. բեռնե՛ք ձեր անասուններին ու Քանանի երկիրը գնացեք:
(Գրաբար) Ասէ փարաւոն ցՅովսէփ. Ասա ցեղբարս քո. այսպէս արարէք. լցէք զբեռինս ձեր` եւ երթայք յերկիրն Քանանացւոց: