Ա․ Լոպուխին
Եվ վերցրեք ձեր հորն ու ձեր ընտանիքներին և ինձ մոտ եկեք: Ես ձեզ կտամ Եգիպտոսի երկրի լավ հողերը, և դուք կօգտվեք երկրի լիությունից»: [18] (Սինոդական թարգ․)
«Երկրի սերուցք»−ը (Բ Օր. 32:14; Սաղմ. 80:17) լավագույն արոտավայրերն են (համաձայն սուրբ Ֆիլարետի) կամ էլ Եգիպտոսի լավագույն բարիքները:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) եւ, վերցնելով ձեր հօրն ու ձեր ունեցուածքը, եկէ՛ք ինձ մօտ: Ես ձեզ կը տամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, եւ դուք կը վայելէք երկրի սերուցքը»:
(Արարատ թարգ․) Եվ վերցրեք ձեր հորն ու ձեր ընտանիքներին և ինձ մոտ եկեք: Ես ձեզ կտամ Եգիպտոսի երկրի լավ հողերը, և դուք կօգտվեք երկրի լիությունից”:
(Գրաբար) Եւ առեալ զհայր ձեր եւ զստացուածս ձեր` եկեսջիք առ իս. եւ տաց ձեզ յամենայն բարութեանցս Եգիպտացւոց. եւ կերիջիք զուղիւղ երկրիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: