Ա․ Լոպուխին
Իսրայելն ասաց. «Բավ է ինձ, որ իմ որդին՝ Հովսեփը, դեռևս ողջ է: Գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»: [28] (Սինոդական թարգ․)
Կարծես երիտասարդական ուժերի թարմությամբ լցվելով՝ Հակոբը արագ և անվերադարձ լուծում է Եգիպտոսում վերաբնակվելու հարցը: Հրեական մեկնությունների համաձայն՝ «բավ է» խոսքով Հակոբը նկատի ուներ, որ իր համար նշանակություն չունեն ո՛չ Հովսեփի ուղարկած պարգևները, ո՛չ էլ նրա փառքը: Նրա համար ամենակարևորը այն էր, որ Հովսեփը ողջ է: «Ինչպես լամպը, որը սկսում է մարել ձեթի պակասի պատճառով, սակայն մարելու պատրաստ կրակն անմիջապես մեծ լույս է արձակում, երբ ինչ−որ մեկը, թեկուզ և աննշան, ձեթ է ավելացնում վրան, այնպես էլ այս ծեր մարդը, որն արդեն վշտի պատճառով պատրաստ էր մարելու (Ծննդ. 37:35), հիմա ծերունուց փոխակերպվում է երիտասարդի, ցրում է տրտմության մշուշը, հանդարտեցնում է մտքերի փոթորիկը և վերջապես հանգստանում է» (Սուրբ Հովհան Ոսկեբերան, Ճառ 65):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Իսրայէլն ասաց. «Բաւ է ինձ, որ իրօք տակաւին կենդանի է իմ որդի Յովսէփը: Քանի ողջ եմ, գնամ տեսնեմ նրան»:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելն ասաց. «Բավ է ինձ, որ իմ որդին՝ Հովսեփը, դեռևս ողջ է: Գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»:
(Գրաբար) Եւ ասէ Իսրայէլ` Մեծ է ինձ` եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ Յովսէփ. երթայց տեսից զնա մինչ չեւ մեռեալ իցեմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: