Ա․ Լոպուխին
Հովսեփը հացով ապահովեց իր հորը, եղբայրներին և իր հայրական ամբողջ տունը՝ ըստ յուրաքանչյուր ընտանիքի կարիքների: [12] (Սինոդական թարգ․)
Հորն ու եղբայրներին Գեսեմում կամ Ռամսեսում բնակեցնելով՝ Հովսեփը պատրաստակամորեն հաց էր հասցնում նրանց ու նրանց ընտանիքներին։ Նա հաշվի էր առնում նաև երեխաների քանակը (եբրայերենից` «ըստ մանուկների բերանի»):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը կերակրում էր իր հորը, իր եղբայրներին, իր հոր տան բոլոր անդամներին՝ հաց տալով ընտանիքներին:
(Գրաբար) Եւ տայր Յովսէփ ռոճիկս հաւրն եւ եղբարց իւրոց. եւ ամենայն տան հաւր իւրոյ ցորեան ըստ բերան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: