Ա․ Լոպուխին
Երբ ես հեռանում էի Միջագետքից, Քանանի երկրում՝ ճանապարհի վրա՝ Եփրաթից մի փոքր հեռու, մեռավ քո մայր Ռաքելը, և ես նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթ տանող ճանապարհին, որ այժմ Բեթղեհեմն է»: [7] (Սինոդական թարգ․)
Կյանքի վերջին ժամերին Հակոբը հիշում է իր սիրելի կին Ռաքելին` Հովսեփի մորը: Նա Հակոբի անփոփոխ սերն էր և միևնույն ժամանակ տրտմությունների աղբյուրն էր՝ սկսած նրա համար հարսնախոսությունից, վերջացրած նրա վաղաժամ մահով և նրա առաջնեկ Հովսեփի ճակատագրով։ Հանուն Ռաքելի հիշատակի՝ նրա անունը փառաբանելու համար՝ Հակոբը թոռներին որդեգրելու միջոցով, ասես, ավելացնում է իր սիրելի կնոջ որդիների թիվը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:
(Արարատ թարգ․) Եվ Միջագետքից գալիս Քանանի երկրում, այն ճանապարհին, որ քիչ էր մնացել մինչև Եփրաթա, Ռաքելը մեռավ, և նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն Բեթլեհեմի ճանապարհին»:
(Գրաբար) Եւ ես յորժամ գայի ի Միջագետաց Ասորւոց, մեռաւ մայր քո Ռաքէլ յերկրին Քանանացւոց. ի մերձենալ ինձ յասպարէզ երկրին Քաբրաթայ, ի գալն յԵփրաթայ. եւ թաղեցի զնա յերկրի Ասպարիսին. այն է Բեթղահէմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: