Ա․ Լոպուխին
Եկան նաև նրա եղբայրները, ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»: [18] (Սինոդական թարգ․)
Իմանալով, որ Հովսեփն ազդված է իրենց զղջումից, եղբայրները եկան նրա մոտ և զղջումը լրման հասցնելով՝ ընկան վերջինիս ոտքերի առջև՝ արտահայտելով այն միտքը, որ եթե նախկինում նրանցից մեկն էր ցանկանում ստրուկ մնալ, ապա այժմ բոլորն են պատրաստ դա անելու:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»:
(Արարատ թարգ․) Եվ նրա եղբայրները գնացին, ընկան նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»:
(Գրաբար) Եւ եկեալ առ նա եղբարցն իւրոց` անկան առաջի նորա եւ ասեն. Ահաւասիկ մեք ծառայք քո եմք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: