Սրբ. Եփրեմ Ասորի
Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 6:17
Ա. Լոպուխին
Բայց Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք։ (Սինոդական թարգ․)[18]
Բայց Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ... Աստծո միությունը մարդու հետ այստեղ առաջին անգամ անվանված է յուրահատուկ «ուխտ» («բերիտ») եզրույթով: Հաստատելով այն ուխտի գոյությունը, որը Աստծո կողմից կնքվել էր դեռևս առաջին խոստման ժամանակ կնոջ սերնդի հետ, (Ծննդ. 3:15): Տերը դրանով իսկ հստակորեն վկայում է, որ Ինքը, թեև ոչնչացնում է գրեթե ողջ մարդկությունը, սակայն չի վերացնում Իր հավիտենական ուխտը (Սիր. 17:10): Վերանում է միայն չար օձի սերունդը, իսկ կնոջ սերունդը, Նոյի միջոցով, տոնելու է իր հաղթանակը (Իմաս. 10:4):
և տապան կմտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք... Ահավասիկ, Նոյի ընտանիքի բոլոր անդամների ամբողջական ցանկը: Միայն նրանք փրկվեցին ջրհեղեղից, ինչպես դա հաստատում է նաև Պետրոս առաքյալն իր երկու թղթերում (Ա Պետ. 3:20, Բ Պետ. 3:6):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք:
(Արարատ թարգ․) Բայց Իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ. տապան կմտնես դու և քեզ հետ՝ քո որդիները, կինդ և որդիներիդ կանայք:
(Գրաբար) Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. և մտցես ի տապանն. դո՛ւ և որդիք քո, և կին քո, և կանայք որդւոց քոց ընդ քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: