Ա. Լոպուխին
19-21․ Բոլոր կենդանիներից ու բոլոր էակներից երկու-երկու կմտցնես տապան, որ նրանք կերակրվեն քեզ հետ։ Թող դրանք արու և էգ լինեն։ [19] Բոլոր թռչուններից ըստ իրենց տեսակի, և բոլոր կենդանիներից ըստ իրենց տեսակի, և բոլոր սողուններից ըստ իրենց տեսակի, բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրվեն քեզ հետ։ Եվ դու կվերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով սնվում են։ Դրանք կկուտակես քեզ մոտ, որպեսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։ (Սինոդական թարգ․)
Բոլոր կենդանիներից ու բոլոր էակներից երկու-երկու կմտցնես տապան, որ նրանք կերակրվեն քեզ հետ...Կենդանական աշխարհի պահպանման և հետագա վերածնման համար ևս Աստված պատվիրում է Նոյին իր հետ տապան վերցնել գլխավոր ցեղատեսակներից ցանկացած մի զույգ: Հիմնվելով քսաներորդ համարի բառերի վրա՝ կարելի է մտածել, որ այդ կենդանիները, բնազդաբար քշվելով գալիք ջրհեղեղի ահից, ինքնաբերաբար մոտենում էին տապանին և փնտրում դրա մեջ փրկություն: Սա զգալիորեն հեշտացնում էր Նոյի խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե ինչպես կարող էր կենդանիների այդպիսի քանակ տեղավորվել մի տապանի մեջ, ապա պետք է նկատել. առաջին՝ Նոյը տեղի և կերի խնայման համար կարող էր ընտրել միայն ամենաերիտասարդ կենդանիներին, երկրորդ՝ ձևավորված հիմնական տեսակների խմբերի քանակը ջրհեղեղյան դարաշրջանում դեռևս այդքան մեծ չէր, որպեսզի ինչ-որ մի անհաղթահարելի խոչընդոտ ստեղծեր Նոյի համար դրանց տապանի մեջ տեղավորելու գործում:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ: Թող դրանք արու եւ էգ լինեն:
(Արարատ թարգ․) Եվ ամեն տեսակ անասուններից և ամեն մարմնից՝ ամենքից երկու-երկու հատ, տապան կբերես, որ ապրեն քեզ հետ, թող արու և էգ լինեն:
(Գրաբար) Եւ յամենայն անասնոց և յամենայն գազանաց և յամենայն մարմնոյ. երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն բուծանել ընդ քեզ. արու և է՛գ լինիցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: