Սրբ. Եփրեմ Ասորի
Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 6:3
Ա. Լոպուխին
Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրա, և այնուհետև էլ, երբ Աստծու որդիները սկսեցին պառկել մարդկանց դուստրերի հետ, և նրանք որդիներ ծնեցին նրանց համար. Այդ հսկաները հնուց ի վեր հայտնի մարդիկ էին։ (Սինոդական թարգ․)[4]
Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրա... Մինչջրհեղեղյան մարդկությունն անվանվում է «հսկաներ», եբրայերեն՝ «նեֆիլիմ»: Թեև, իրապես, Աստվածաշնչում այս եզրույթը երբեմն կիրառվում է «հսկաներ» կամ «տիտաններ» իմաստով (Թվեր. 13:33–34), սակայն այս արմատի հիմնական նշանակությունն է «կործանել, խորտակել», իսկ «նիֆալ» ձևույթի մեջ՝ «ստիպել ընկնել, գայթակղել, բարոյազրկել»: Ուրեմն, ավելի ճիշտ կլինի այս նախնադարյան «նեֆիլիմների» մեջ տեսնել ոչ թե արտառոց ֆիզիկական ուժով և հասակով տարբերվող մարդկանց, այլ անձերի, որոնք գիտակցաբար ոտնահարում էին ամեն ճշմարտություն և հանդուգն բռնակալների: Նմանատիպ անձնավորություններ կայենականների մեջ դեռ վաղուց գոյություն ունեին, հավանաբար Թոբելի (նա ստեղծել էր զենքը) և Ղամեքի (ով փառավորել էր նրան հաղթական հիմնով) դարաշրջանից: Սեթականների և կայենականների միախառնվելու ժամանակից սկսյալ այդ «նեֆիլիմները» բազմացան, հատկապես համընդհանուր անառակության և բարոյական հիմքերի անկման հետևանքով:
Այդ հսկաները հնուց ի վեր հայտնի մարդիկ էին ... Այստեղ խոսքը գնում է խառնամուսնությունների արդյունքների մասին, որոնք, ի տարբերություն «նեֆիլիմներից», տեքստի բնօրինակում անվանվում են «գիբբորիմ» (հզորներ): Այս անվանումը, ըստ աստվածաշնչյան բառապաշարի գործածման, նշանակում է նշանավոր անձնավորություն (Բ Թագ. 17:10, Դան. 11:3), ընտրյալ մարտիկ (Ա Մնաց. 7:2), մարդ, ով իր ուժով գերազանցում է ուրիշներին (Գ Թագ. 11:28): Այստեղից ակնհայտ է դառնում, որ խառնված ցեղերի (սեթականների և կայենականների) ժառանգները գերազանցում էին իրենց նախատիպերին ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական (ավելի ճիշտ՝ անբարոյական) հատկություններով: Այդ «գիբբորիմներին» կոչելով հնուց ի վեր «անվանի» մարդիկ, Ծննդոցի հեղինակն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել այն փաստը, որ նրանք «հնադարի հերոսներ» անվան ներքո համաշխարհային ճանաչում են ստացել մարդկության տարատեսակ ավանդություններում (Բարք. 3:26–28):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին:
(Արարատ թարգ․) Եվ այն օրերին հսկաներ կային երկրի վրա: Եվ այնուհետև Աստծո բոլոր որդիները մարդկանց դուստրերի մոտ էին մտնում, և նրանք ծնում էին նրանց համար: Եվ սրանք զորեղ, հնուց ի վեր անվանի մարդիկ էին:
(Գրաբար) Եւ սկա՛յք էին ի վերայ երկրի յաւո՛ւրսն յայնոսիկ։ Եւ յետ այնորիկ իբրև մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, և ծնա՛ն իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից ա՛րք անուանիք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: