Սրբ. Եփրեմ Ասորի
Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում,
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 6:3
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և նրանց բոլոր մտքերն ու սրտի խորհուրդները շարունակ չար էին:(Սինոդական թարգ․)[5]
Եվ նրանց բոլոր մտքերն ու սրտի խորհուրդները շարունակ չար էին ... Մինչջրհեղեղյան մարդկության անբարոյականության խոր արմատը ի հայտ է բերում սրտի վնասվածքը, և քանի որ վերջինս, աստվածաշնչյան հայեցակետի համաձայն, համարվում է մարդու գիտակցական ողջ գործունեության կենտրոնը, ապա նրա այլասերվածությունը համարժեք է հենց կյանքի աղբյուրի վարակմանը (Մատթ. 15:19, Եբր. 17:9):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում,
(Արարատ թարգ․) Եվ Տերը տեսավ, որ երկրի վրա շատացել է մարդկանց չարությունը, և ամեն օր չար էին նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր մտքերը:
(Գրաբար) Եւ իբրև ետես Տէր Աստուած եթէ բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի. և ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամո՛վ ի չարիս զամենայն աւուրս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: