Ա. Լոպուխին
14-16․ Նրանք և (երկրի) բոլոր գազաններն իրենց տեսակներով, և բոլոր անասուններն իրենց տեսակներով, և երկրի վրա սողացող բոլոր սողուններն իրենց տեսակներով, և բոլոր թռչողներն իրենց տեսակներով, բոլոր թռչունները, բոլոր թևավորները [1] մտան տապան Նոյի մոտ` երկու-երկու (արու և էգ) բոլոր այն էակներից, որոնց մեջ կենդանության շունչ կար: (Տապան) մտնող էակները արու և էգ էին, ինչպես պատվիրել էր (Տեր) Աստված Նոյին: Եվ Տեր Աստված նրա ետևից փակեց (տապանը): (Սինոդական թարգ․)
Ամբողջ այս հատվածը իրենից ներկայացնում է սեղմ կրկնությունն այն ամենի, ինչը մաս առ մաս նախապես ասվել է բազմիցս: Վարվելով այս կերպ` պատմագիրը հիրավի ցանկանում է ընթերցողի հատուկ ուշադրությունը հրավիրել այդ փաստի կարևորության վրա և առ փրկվողները տածած Աստվածային սիրո մեծության վրա:
Եվ Տեր Աստված նրա ետևից փակեց (տապանը)(դրսի կողմից)…Ջրհեղեղից փրկվողների նկատմամբ Աստվածային հոգածության այս ցնցող տեսարանը գեղեցկորեն եզրափակում է կործանումից նրանց փրկելու ողջ պատկերը: Ոմանք, ի դեպ, այստեղ այլաբանություն են տեսնում, այն բովանդակությամբ, որ Տերը, երկարատև և համբերատարությամբ սպասելով մեղավոր աշխարհի ապաշխարությանը, հիմա վերջակետ դրեց այդ սպասմանը և որոշեց ի կատար ածել իր ահեղ վճիռն առաջին աշխարհի կործանման վերաբերյալ: «Եվ Տեր Աստված նրա ետևից փակեց (տապանը)» և դրանով իսկ ասես կտրեց զղջման ուղի տանող թելը:(Ղուկ. 13:24–25:28)
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն
(Արարատ թարգ․) Նրանք և բոլոր կենդանիներն՝ ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն՝ ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն՝ ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն՝ ըստ իրենց տեսակի ու ամեն տեսակի թևավոր թռչուն՝
(Գրաբար) Նոքա և ամենայն գազանք ըստ ազգի, և ամենայն անասուն ըստ ազգի իւրեանց, և ամենայն սողուն շարժուն ի վերայ երկրի ըստ ազգի իւրեանց։ Եւ ամենայն հաւ թռչուն ըստ ազգի իւրում,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: